Դատարանը բավարարել է Մելիք Մանուկյանի եղբորը գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր որոշում է կայացրել բավարարել «Շշի Մելո» մականունով ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբոր՝ «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ–ի տնօրեն, գործարար Ռոբերտ Մանուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ նրա պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին  հայտնել է Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։ Դատարանը գրավի չափ է սահմանել 800.000 դրամը։ Դատարանի դեպոզիտ հաշվին վճարել են համապատասխան գումարը և Մանուկյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ–ից։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 8–ին որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Ռոբերտ Մանուկյանին: Վերաքննիչ քրեկան դատարանն Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ անփոփոխ էր թողել այս որոշումը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news