Պյատիգորսկում վթարի հետևանքով 4 ՀՀ քաղաքացի է տուժել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

բակո

Պյատիգորսկում վթարի հետեւանքով 4 ՀՀ քաղաքացի է տուժել: ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հաղորդմամբ՝ «MAN» բեռնատարի եւ «Մերսեդես» մինիվենի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետեւանքով տուժել են 1957, 1934, 1972, 1998 թվականներին ծնված ՀՀ 4 քաղաքացիներ:

Տուժածներին տեղափոխել են Պյատիգորսկի հիվանդանոց: Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին ժամը 09:20-ին՝ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կմ-ի վրա: Նշվում է, որ դեսպանատունն ու տեղի հայ համայնքը մշտական կապի մեջ են ՌԴ համապատասխան մարմինների եւ բուժհաստատությունների հետ:  

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news