ՔՊ-ին պառակտում երբեք չի սպասվում, թող ոչ ոք չերազի․ Վահագն Հովակիմյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հերքում է այն ենթադրությունները, թե քաղաքական թիմում պառակտում կա։ Պատգամավորը վստահեցնում է, որ իրենց քաղաքական թիմի հիմնական նպատակն այն է, որ մարդիկ այլևս չվախենան իրենց կարծիքն արտահայտելուց։  

Իշխող խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի մանդատը վայր դնելու մասին խոսելիս Հովակիմյանը նկատել է, որ դա նրա քաղաքական հայացքների հետ կապ չունի, այլ ինչպես ավելի վաղ նշել էր Առաքելյանը, պայմանավորված է  եղել անձնական հանգամանքերով։

Շարունակությունը՝ տեսանյութում։