Քոչարյանին ու Սերժին հարցրել եք՝ ինչո՞ւ օգտագործեցին պետության բանակը, պարո՛ն Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Եթե Վիտալի Բալասանյանը գտնում է, որ կատարվել է հանցագործություն, պարտավոր է այդ մասին հաղորդում տալ ՀՀ իրավապահներին»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը՝ արձագանքելով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, որում նշվում էր՝ «․․․ՀՀ-ի ե՛ւ խորհրդարանն է բռնազավթվել, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական: Բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են․․․»։

«Եթե, իսկապես, ժամանակի ընթացքում կպարզվեն հանգամանքներ, որոնք այս կամ այն գործչին գնահատականի կարժանացնեն, յուրաքանչյուրը պատասխան կտա։ Բայց եթե Վիտալի Բալասանյանն ունի հստակ տեղեկություններ, հաշվի առնելով, որ նա զբաղեցրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, այդ մասին ինչո՞ւ  է միայն այսօր հիշել։ Բարի լինեիք, հայտարարեիք։ Կամ եթե համաձայն չէիք ՀՀ-ում տեղի ուենցող գործընթացների հետ, ոչ մեկ Ձեր ձեռքը չէր բռնել Սերժ Սարգսյանի հետ միասին ներկայացնեիք Ձեր հրաժարականը»,- ասել է Նորիկյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։