Վարչապետը թյուրըմբռնում ուներ. կարծում էր՝ ռիսկերը կառավարելի են, բայց պարզեց՝ այդպես չի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Իմ մարզպետության օրոք Լիդիանն աշխատանք չի կատարել, իրենք 2014 թվականին են հանքի շահագործման թույլտվություն ստացել»,- այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ խոսելով Ամուլսարի խնդրի մասին։  

Նա կարծում է, որ այս հարցում վարչապետը թյուրըմբռնում ուներ. Նիկոլ Փաշինյանը կարծում էր՝ հանքի շահագործման ռիսկերը կառավարելի են, բայց կառավարությունում կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ հարցերի միջոցով պարզեց, որ այդպես չի։

Սերգեյ Բագրատյանը հորդորում է նաև միջազգային արբիտրաժից չվախենալ, քանի որ եթե հիմնավորենք՝ ինչու հանքը չենք շահագործում, խնդիր չենք ունենա։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում