Կալիֆորնիայի ափերին նավ է այրվել․ զոհվել է առնվազն 34 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի ափերին նավ է այրվել: Զոհվել է առնվազն 34 մարդ: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով գիշերը 3:28-ին: Independent պարբերականի հաղորդմամբ՝ նավում հրդեհ է բռնկվել, այնուհետև այն խորտակվել է Սանտա Կրուզ կղզու հյուսիսում։ Անձնակազմի 5 անդամներին հաջողվել է փրկել: Փրկարարները շարունակում են տախտակամածի ներքևում մնացած ուղևորների որոնումները: Փրկարարական գործողություններին խոչընդոտել է կրակը, որն անընդհատ վերաբռնկվել է:

Զբոսանավը Սանտա Բարբարայից եռօրյա ուղևորության էր դուրս եկել և այսօր պետք է վերադառնար: