Սևանի մակարդակը տարեցտարի իջնում է. Նիկոլ Փաշինյանն այլ բան էր ասում․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Նիկոլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Սևանից 2018 թ. համեմատ 51 մլն խորանարդ մետրով ավելի քիչ ջուր է բաց թողնվել: Մինչդեռ իրականությունն այն է, որ օգոստոսի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 1 սմ իջել է և եղել է 1900,64 նիշի վրա:

Հետաքրքիր է, որ 2018 թ. օգոստոսի 29-ին էլ էր Սևանը մեկ սանտիմետրով պակաս, քան 2017-ին: Այն ժամանակ Սևանի մակարդակը 1900,66 նիշի վրա էր: Ստացվում է, որ Սևանի մակարդակը տարեցտարի իջնում է, բարձրանալու փոխարեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: