Կապանում և Նոր Խարբերդում փրկարարները բռնել են գյուրզա և շամհար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 3, 24News

օձեր

Սեպտեմբերի 2-3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք: