Mercedes-ի վարորդը «Դրախտ» ռեստորանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 CN 321 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին վիրավորին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածվներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը եղել է Lada մակնիշի 35 GQ 953 համարանիշի ավտոմեքենայով, ով մեքենան կայանել է Աճառյան փողոցում «Դրախտ» ռեստորանի հարևանությամբ և փողոցը չթույլատրելի հատվածով փորձել է անցնել ու տեղի է ունեցել վրաերթը։

Հետաքննիչի հանձնարարականով Mercedes-ը տեղափոխվում է Երևանի ՃՈ պահնպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news