Ատում եք ՀՀ-ում կայացած բժիշկներին, բայց նաև հայկական եկեղեցի՞ն․ Թամամյանը՝ Թորոսյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

 «Պրն. Թորոսյան, ինչու՞ մասնավոր կենտրոնին 1 մլրդով ավելացրեցիք պետպատվերը՝ դարձնելով մոտավորապես 2.7 մլրդ, մինչդեռ ամբողջ ՀՀ-ի ուռուցքաբանության պետպատվերը 1 մլրդ չի հասնում: Սրա մասին որևէ հոդաբաշխ բացատրություն չի եղել, ասել են՝ այդպես գտանք, ո՞վ գտավ»,- իր հարցադրումներն ուղղեց հրապարակավ առողջապահության նախարարին նրա նախկին խորհրդական, Ռ.Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:

«Տարվա սկզբին պետպատվերի բաշխում անելիս ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվել, ինչպե՞ս եղավ, որ ձեր կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը, որ մատուցում է միայն ՄՌՏ (Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) ու ԿՏ (Համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտություններ, կրկնապատկեցիք»,- սրանք ևս հրապարակավ հնչած հարցերի թվում էին։

Նախկին խորհրդականի կարծիքով՝ քանի որ բժշկությունը բարդ ոլորտ է, նախարար Արսեն Թորոսյանը կարողանում է մանևրել։

Թամամյանը նկատեց, որ փետրվարին ՀՀ-ում կայացած Մանկական ուռուցքաբանության խոշորագույն կոնգրեսը ՀՀ-ում տեղի էր ունենում առաջին անգամ, սակայն նախարարը չներկայացավ, թեպետ այդ օրը կազմավորվեց նաև Մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնը․

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news