Պորոշենկոն և Տիմոշենկոն պաշտոններ են ստացել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Պորոշենկո

Ուկրաինայի խորհրդարանի կայքէջից տեղեկանում ենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կներառվի Գերագույն Ռադայի՝ Եվրամիության հետ ինտեգրացման հարցերով խորհրդի կազմում: «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն կներառվի վետերանների իրավունքների պաշտպանության և սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովում:

Ուկրաինայի 9-րդ գումարման Գերագույն Ռադան իր աշխատանքը սկսել է օգոստոսի 29-ից: Հուլիսի 21-ին անցկացված արտահերթ ընտրությունների ժամանակ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ղեկավարած «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստացել է 43,16 % ձայն, Յուրիա Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակը հանուն կյանքի» կուսակցությունը՝ 13,05 %, Ուկաինայի նախկին վարչապտ Յուլյա Տիմոշենկոյի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը՝ ձայների 13,05 %-ը: