Շնորհակալությո՛ւն Հայաստանին ինձ փախստականի կարգավիճակ տալու համար․ ռուս քաղաքական գործիչ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

հերոս

Ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը ֆեյսբուքյան էջում գրառում արել՝ տեղեկացնելով, որ Հայաստանը փախստականի կարգավիճակ է տրամադրել իրեն՝ որպես քաղաքական գործչի, և շնորհակալություն հայտնել ՀՀ իշխանությանը այդ հնարավորության համար։

«Ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին ինձ փախստականի կարգավիճակ տալու համար՝ որպես քաղաքական գործչի, որը Ռուսաստանում հետապնդվում է քաղաքական շարժառիթով»,-գրել է ռուս հասարակական-քաղաքական գործիչը։

Վիտալի Շիշկինը նաև լուսանկար է հրապարակել Երևանի կենտրոնից: