Երևանում «ՎԱԶ-21014»-ը 45-ամյա կնոջ է վրաերթի ենթարկել․ նա մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Սեպտեմբերի 2-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Նոել Թամազյանը եւ հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երեւանի Կոմիտասի պողոտայում ընկնելու հետեւանքով:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.20-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում 45-ամյա կնոջը վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Ժամը 10.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Նոել Թամազյանը մահացել է:

Կատարվում է քննություն։