Քոչարյանի գործով որոշումը ՍԴ-ն կհրապարակի վաղը․ դռնփակ նիստը շարունակվում է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Քոչարյան

ՍԴ-ում դռնփակ նիստը շարունակվում է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի» քննությունը։ Ըստ 24news-ի թղթակցի՝ որոշումն այսօր չի հրապարակվի, այլ վաղը՝ հավանաբար օրվա երկրորդ կեսին: Այդ մասին հայտարարել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էգդար Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ է «Մարտի 1»-ի գործով։ ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու համար։ Այս պահին Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է: