Արագածոտնում Ford Explorer-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Բ-ն իր վարած Ford Explorer մակնիշի 17 RZ 717 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60 կմ հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մովսես Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները և
արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության խումբը ։