Թուրքիայում երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Թուրքիայի Էլազըղ նահանգի (Խարբերդ) նահանգի Քարաքոչանի շրջանում սեպտեմբերի 2–ի երեկոյան եւ 3–ի կեսօրին երկրաշարժներ են գրանցվել։ Ավերածությունների կամ վնասների մասին տեղեկություններ չկան։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 2–ի երեկոյան գրանցվել է 3.7, իսկ սեպտեմբերի 3–ին՝ 4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։