Չկա արտահանձնման վերջնական որոշում. ՌԴ-ում ՀՀ դեսպանը՝ ԴԱՀԿ նախկին պետի մասին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Միհրան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Միհրան Պողոսյանին արտահանձնելու դիմումը Ռուսաստանը չի մերժել։

«ՌԴ դատախազության հաղորդագրության մեջ ասված է, որ դիմել են ՀՀ դատախազությանը լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ ստանալու համար: Չկա արտահանձնման վերջնական որոշում, դա գործընթաց է, որը պետք է լինի», - ասել է դեսպանը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ դատախազությունը մերժել է ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին արտահանձնելու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: