Մենք հսկում ենք անվտանգությունը, իրավունք չունենք ստեղծել ազգային փոխադրող․ Ռևազյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

 «Զվարթնոց» օդանավակայանը նվազեցրել է ծախսերը փոքր ավիացիայի համար, նույնը քաղավիացիան է անում՝ 70 տոկոսով նվազեցնում է նավիգացիայի ծախսերը փոքր օդանավերի համար, որ կատարում են չվերթներ ՀՀ տարածքում: Այս մասին լրագրողներին հայտնեց Քաղաքացիական ավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Անդրադառնալով ազգային ավիափոխադրող, տեղական փոխադրող, կայուն, հզոր ավիաընկերություն ունենալու հարցին՝ Ռևազյանը նշեց, որ դա բոլորի ցանկությունն է․
«Ուզելը լավ է, բայց որպես քաղավիացիայի կոմիտե մենք չենք ստեղծելու այդ ընկերությունը: Մենք հսկում ենք անվտանգությունը, մենք իրավունք չունենք ստեղծել ազգային փոխադրող: Ես կցանկանամ, որ այդ ընկերությունը կայուն լինի, մինչեւ այդ կոչումը կտանք, որովհետեւ եթե այդպես չլինի, դա Հայաստանի անունն է գցելու»։