Facebook-ը լրահոսում հավանումների հաշվիչը կփակի՞

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Facebook սոցիալական ցանցը հնարավոր է լրահոսում հավանումների հաշվիչը փակի հայտնում էTechCrunch ինտերնետ-պորտալը։

Նշվում է, որ նման գործառույթ արդեն սկսել են թեստավորել Instagram-ում։

Լայքերի ընդհանուր թվի փոխարեն օգտատերերին ցույց կտրվեն միայն ընկերների մի քանի անուններ, որոնց դուր է եկել գրառումը։

«Նպատակն այն է, որպեսզի օգտատերերին թույլ չտրվի ապակառուցողական ձեւով համեմատել իրենց մյուսների հետ եւ, գուցե, իրենց անհարմարավետ զգան, եթե նրանց գրառումները այդքան շատ հավանումներ չստանան, ինչպես մյուսներինը։ Դա նաեւ կարող է օգտատերերին չթողնել հեռացնել այն գրառումները, որոնք, նրանց կարծիքով, բավականաչափ քանակությամբ հավանումներ չեն ստացել»,- գրում է պորտալը։