2-րդ, 3-րդ կովը չի պահում, որ «Փարոսից» չզրկվի, սա՛ է խնդիրը. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

«Այսօր ինչպես կառավարությունում են ասում, փող կա, սակայն ծախսելու ծրագրերը չկան, և այս հանգամանքը ոչ ես, ոչ էլ որևէ մեկը չի հերքում, այո՛, այդ խնդիրն այսօր մենք ունենք»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևոգյանը:

Խոսելով Հայաստանի նոր իշխանությունների օրոք թե ներքին, և թե արտաքին տնտեսական պարտավորությունների սպասարկումից, բանախոսը նշեց, որ կառավարությունը որևէ կերպ չի շեղվել այդ պարտավորություններից, և ավելին, այս տարի առաջին անգամ գրանցվել է պրոֆիցիտ:

Պատգամավորն անդրադարձել է նաև մարդկանց վարքագծի փոփոխություններից, բերելով կոնկրետ օրինակներ, մասնավորապես գյուղատնտեսական ոլորտից:

Մանրամասները՝ տեսանյութում: