Ստեփանակերտում Տիգրան Մանսուրյանի կենացից անցել են Շուշան Պետրոսյանի կենացին. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Մանսուրյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում տրվեց «Երևանի օրերը՝ Արցախում» միջոցառումների մեկնարկը, որին մասնակցում էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, աշխատակազմի տարբեր պաշտոնյաներ և ավագանու անդամներ։ Միջոցառման շրջանակներում Ստեփանակերտում տրվեց նաև Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությունների մեկնարկը։

Մաեստրոյի պատվին անցկացվել են տարբեր միջոցառումներ, որոնք հետո ամփոփվել են տոնական խնջույքով՝ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերի ու ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մենք տեղեկացանք, որ խնջույքին Մանսուրյանին ուղեկցել են նրա երկու քույրերը և քրոջ՝ Արաքս Մանսուրյանի դուստրը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը։ Նորաթուխ իշխանականներով լի միջավայրում, սակայն, Շուշանը հայտնվել է «դիսկոմֆորտի» վիճակում՝ ամբողջ ընթացքում ասես փշերի վրա է եղել, քանզի ներկաների մեծ մասը «հակառակորդ» ճամբարից էր։

Բայց որոշ ժամանակ անց կենացները քաղցրացել են, և Ստեփանակերտի քաղաքապետը ներկաներին առաջարկել է խմել ոչ միայն մաեստրո Մանսուրյանի, այլև Շուշան Պետրոսյանի կենացը՝ որպես հայ երգարվեստում, նաև Արցախում իր ներդրումն ունեցած տաղանդավոր արտիստի։ Դա հաստատել է նաև Հայկ Մարությանը, որն անգամ մոտեցել համբուրել է Շուշանին։ Իմքայլականներն էլ, նրանցից ոմանք՝ չուզելով ու ճարահատյալ, ոտքի են կանգնել և խմել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր-երգչուհու կենացը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: