«Հեծանիվով տուն, եկեղեցի․ ինչպե՞ս է անցնում Գարեգին Բ-ի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոսի օրը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Գարեգին

Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու լրագրող Ալվարդ Նազարյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Գարեգին Բ-ի եղբայր, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի լուսանկարը, որում պատկերված է առօրյայից մի դրվագ։

«Հեծանիվով տուն և եկեղեցի։ Եվ այսպես տարիներ շարունակ․․․», - նշված է հրապարակված լուսանկարին կից։