Ալավերդու հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ սարքավորումները ժամանակավոր անջատվելու են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Հասարակություն

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Ալավերդի քաղաքի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով սեպտեմբերի 4-ին և 5-ին՝ ժամը 11:00-15:00,  Ալավերդու հեռուստակայանում գործող հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ սարքավորումներն անջատվելու են:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից: