Դատավորները լավ հասկանում են՝ վարչապետը «պատերի տակ վնգստալ» ասելով ում նկատի ուներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 4, 24News

Ռուբեն Վարդազարյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողի հարցին, թե ինչպես է մեկնաբանում հնչող կարծիքները, որ ինքը իշխանահաճո մարդ է բոլոր իշխանությունների համար, Վարդազարյանը պատասխանեց՝ Իշխանահաճո՞ա…Դժվարանում եմ պատասխանել:

«Ամեն դեպքում կփորձեմ մեկնաբանել», - ասաց Ռուբեն Վարդազարյանը՝ շարունակելով. «Իսկ չե՞ք մտածել, որ կարող է լինել մարդ, որն իր պրոֆեսիանալ գործողություններն է իրականացնում և չի խառնվում որևէ քաղաքական խարդավանքների, և դա կարող է գնահատվել այդպես»:

Վարդազարյանն ասաց, որ ինքն ուղղակի ունի ծանրաբեռնված օրակարգ և չի հասցնում հանդիպել որևէ մեկին:

Ինչ վերաբերում է հայտարարությունը, որ արել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե կան դատավորներ , որոնք վնգստում են պատերի տակ, և հարցին, թե ինչո՞ւ ԲԴԽ-ն չարձագանքեց դրան, Վարդազարյանն արձագանքեց.

«Այդ հարցը շատ քննարկվեց, բավական աշխատանք տարվեց մի քանի տեքստի վրա, հետո որոշեցինք քաղաքական հայտարարություններին չարձագանքել: Դատավորները միշտ կաշկանդված են իրենց կոլեգաների մասին կարծիք արտահայտել, բայց երբ իրար մեջ են խոսում, շատ լավ հասկանում են, թե վարչապետն ում նկատի ուներ և ինչի մասին էր խոսքը»

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news