Ոստիկանները հայտնաբերեցին քաղաքացու մեքենան ու տան դուռը հրկիզած անձին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Օգոստոսի 29-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ այրել են բակում կայանված իրենց ավտոմեքենան։ 
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները դեպքի վայրում հայտնաբերեցին բենզինի նմանվող հեղուկի և այլ դյուրավառ նյութի 3 շիշ։ Քաղաքացիներն այրվող «Օպելը» մարել էին իրենց ուժերով։
Ոստիկանները օպերատիվ-հետախուզական և որոնողակ միջոցառումներ ձեռնարկեցին։
Սեպտեմբերի 2-ին քաղաքացին կրկին ոստիկանություն ահազանգեց։ Այս անգամ անհայտ անձը հրկիզել էր տան մուտքի դուռը։

Շարունակելով կատարվածը բացահայտելուն ուղղված միջոցառումները՝ Մաշտոցի քրեական հետախույզները օպերտարիվ տեղեկություններ ստացան, որ արարքը հնարավոր է կատարած լինի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի 47-ամյա բնակիչը։ Շուտով նա հայտնաբերվեց և դիտավորությամբ ուրիշի գույքը վնասելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։
Տղամարդը խոստովանական բացատրություն է տվել։
Կատարվում է քննություն։