2019-ի օգոստոսին նախորդ օգոստոսի համեմատ ուղևորահոսքն աճել է 15 տոկոսով

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ուղևորահոսք

Ընթացիկ տարվա օգոստոսին ՀՀ երկու օդանավակայաններում ընդհանուր ուղևորահոսքը կազմել է 399 635 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15 տոկոսով:

2019 թ. օգոստոսին 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 16,3 տոկոսով: Եթե 2018 թ. օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 329 666 ուղևոր, ապա 2019 թ. օգոստոսի ցուցանիշը 383 504 ուղևոր է:

2019 թվականի օգոստոսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 16 131 մարդ: 2018 թվականի նույն ամսվա՝ 17 827 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 9,5 տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 092 131 մարդ, որը 37,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները: