«Արթիկ»-ի խցերից մեկում հայտնաբերել են ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն սարք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությամբ բնակելի տեղամասի 1-ին մասնաշենքի խցերից մեկում հայտնաբերել են ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն սարք, 1 պտուտակահան և 1 աքցան:

ԱՆ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: