24News-ի օպերատորի հետ կապված միջադեպը ոչ միտումնավոր պատահականության հետևանք է. Վանեցյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ԱԱԾ
24News-ի օպերատոր Արթուր Հարությունյանի վայր ընկնելու հետ կապված միջադեպը, որ տեղի էր ունեցել այսօր՝ ԱԻՆ աշխատակցի օրվա տոնակատարությունների ժամանակ, երբ լրագրողները հարցեր էին ուղղում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ոչ դիտավորյալ տհաճ պատահականության  հետևանք է, որի ժամանակ Վանեցյանի թիկնազորը կատարել է իր մասնագիտական պարտքը։

Այդ մասին 24News-ին հայտնել է ԱԱԾ տնօրենի օգնական Վահագն Բոյաջյանը, որը նաև Վանեցյանի անունից փոխանցել է, որ ցավում է տեղի ունեցածի համար։

Ավելի վաղ տեսանյութ էինք հրապարակել, որում ԱԱԾ տնօրենի թիկնապահը հրել էր օպերատորին, որի հետևանքով վերջինս վայր էր ընկել։