Սահմանադրական դատարանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի դիմումները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը։

ՍԴ-ն հակասող և անվավեր ճանաչեց քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը, որը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի համաձայն:

Խոսքը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների եւ խափանման միջոց կիրառելու հիմքերի մասին հոդվածներին:

Նշենք, որ ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում պրապարկման պահից