«Հատուկ բթամիտների համար» Լևոն Քոչարյանը խոստանում է փաստեր հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, որ եթե դատարանների վրա ճնշում են տեսնում, թող դիմեն իրավապահներին, լրագրողներին ասաց․ «Եկեք ամեն մեկի ասածին չանդրադառնամ։

«Մարդիկ կան՝ բան են խոսում, փաստաբանների երեխեքին են թաղում, մարդիկ կան Ազգային ժողովում ասում են, որ ես «Rolls royce» մեքենա եմ քշում, հասկանո՞ւմ եք, էնքան սուտ բաներ կա»։ Կրտսեր Քոչարյանը խոստացավ՝ «հատուկ բթամիտների համար» այսօր երեկոյան իր Facebook-ի ու Instagram-ի էջերում տեղադրել այն փաստերը, որոնց մասին բոլորը գիտեն, բայց շատ մարդիկ «իրենց հիմարի տեղ են դնում»։

Լևոն Քոչարյանն ամենայն հավանականությամբ վաղը կայցելի հորը։