Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթի խաղարկության օրը հայտնի է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

գնդակ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ «Արարատ-Արմենիա»-ն և «Ալաշկերտ»-ը Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը կխաղարկեն սեպտեմբերի 24-ին: 

«Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկության «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 19:00-ին»,-հայտնում է ֆեդերացիան:

«Ալաշկերտը» նախորդ խաղարկությունում 2-0 հաշվով հաղթել է գավաթակիր «Գանձասար-Կապան»-ին՝ վերցնելով փոխանցիկ գավաթը: