«Ալաշկերտ»-ը խզել է պայմանագիրը գլխավոր մարզչի և նրա 2 օգնականի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Երեւանի «Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և նրա օգնականներ Արա Նիգոյանի ու Աշոտ Գրիգորյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում պարոն Խաշմանյանին և իր մարզչական շտաբին բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն է մաղթում մարզիչներին հետագա կարիերայում:

 «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ադամյանը, որի շտաբում ընգրկված են ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news