ՃՈ ծառայողները հայտնաբերել են հանդիպակաց դուրս եկած և հետիոտնին վրաերթի ենթարկած «BMW»-ն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Համացանցում երեկ տեսագրություն էր հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է սպիտակ «BMW» մակնիշի մեքենայի վարորդը մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում վարում հանդիպակաց երթևեկելի գոտով, վրաերթի ենթարկում մի կնոջ և հեռանում դեպքի վայրից։ 

Ճանապարհային ոստիկանության՝ Երևանը սպասարկող 1-ին սպայական գումարտակի հետախուզության խմբի ծառայողները դեպքից 20 րոպե անց հայտնաբերել են «BMW»-ն ու վարորդին։
Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է հետաքննություն։