Կրկին կրակոցներ Երևանում. երկու վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Կրակոցներ Երևանում

Սեպտեմբերի 4-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել: 

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, նշված վայրից հրազենային վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: 

 
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Toyota Highlander մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են բազմաթիվ կրակոցների հետքեր: 

Ավտոմեքենայի դրսում և ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դեպքի վայրից քիչ հեռավորության վրա հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված բազմաթիվ պարկուճներ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին,որ վիրավորներից մեկը «Լեօպարդ» խանութի սեփականատերն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: