Ինչո՞ւ են «Սանիթեքի» 6 աղբատար մեքենաները տեղափոխվել մաքսային պահեստ. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

սանիթեք

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանը և կառավարությունը, հասկանալով, որ ստեղծված իրավիճակում «Սանիթեքը», եթե իր միջոցներով վերսկսի գործունեությունը, այլևս չեն կարողանա թիրախավորել վերջինիս, որոշել են այս անգամ, բացի տևական ժամանակ կիրառվող ֆինանսական ճնշումներից, ընկերության նկատմամբ կիրառել նյութատեխնիկական սանկցիաներ:

«Սանիթեք» ընկերությանը պատկանող 6 աղբատար մեքենաներն այս պահին գտնվում են մաքսային պահեստում: Ըստ մեր աղբյուրների՝ «Սանիթեքում» ընկերության համասեփականատերերը խորհրդակցել են, և որոշել՝ սեփական միջոցներից գումարներ դնել, ինչպես նաև բանակցում են բանկի հետ՝ նոր վարկ ստանալու համար։ Գումար են հայթայթում, որ գործունեությունը վերսկսեն. հիմնականում խոսքը վառելիք ձեռք բերելու մասին է։

Փորձեցինք «Սանիթեքից» ճշտել նոր վարկի ու ներդրումների մասին ինֆորմացիան, ընկերության ներկայացուցիչը հաստատեց, որ փորձում են վերսկսել աշխատանքը , սեփականատերերն էլ գումար են ուզում ներդնել, սակայն հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news