Երևանում և Աշտարակում փրկարարները գյուրզա և սահնօձ են բռնել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

գյուրզա

Սեպտեմբերի 4-5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք: