5 ՔԿՀ-ների վերանորոգման համար կառավարությունը 176 մլն դրամ հատկացրեց

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

բանտ

Կառավարությունը որոշեց արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով` 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը հատկացնել 176 մլն դրամ։ 

Այս որոշման ընդունումը թույլ կտա էականորեն բարելավել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանները և  կատարել ստանձնած պարտավորությունները: