«Զվարթնոց»-ում զբոսաշրջիկին վերադարձրել են կորցրած 3000 դոլարը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունը հայտնում է, որ օտաերկրացի զբոսաշրջիկին վերադարձվել է կորցրած 3 հազար դոլարը։

«Մենք ուրախ ենք, երբ մեր ուղևորներն են ուրախ։ Ուղևորի կորցրած գումարը՝ 3000 ԱՄՆ դոլարը, գտնվեց և վերադարձվեց վերջինիս»,-նշված է «Զվարթնոց» օդանավակայնի տարածած հայտարարության մեջ։