Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելու է պատարագ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվելու է պատարագ, գրում է hyetert.org-ը:

Նշենք, որ Պատարագը մատուցվում է 2010թ.-ից սկսած ամեն տարի (2015-2017թթ.՝ երեք տարի չի իրականացվել՝ անվտանգության նկատառումներով), և այս տարի այն կլինի 7-րդը:

Ըստ «Իհլաս» լրատվական գործակալության՝ Վանի նահանգապետի օգնական Ֆերհաթ Աթարն ավելի վաղ նշել էր, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում միջոցառումը պատշաճ իրականացնելու ուղղությամբ: