Փարիզի դատարանը 500 եվրոյով տուգանել է «Դեղին բաճկոններ» շարժման առաջնորդին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Փարիզի դատարանը 500 եվրոյով տուգանել է «Դեղին բաճկոններ» շարժման առաջնորդ Էրիկ Դրուեին: Այդ մասին հայտնել է BFMTV-ն:

Մեղադրող կողմը պահանջել է չորս ամսվա ազատազրկման ենթարկել Դրուեին։ Նրան միաժամակ մեղադրել են բողոքի ակցիաներին փայտե մահակով շրջելու մեջ:

Դրուեի պաշտպանը դատարանի որոշումը «ավելի շուտ դրական» է համարել, սակայն նշել է, որ վճիռը բողոքարկելու է: