2019-ի հուլիսի դրությամբ գործազուրկների թիվը 63 085 է. առաջատարը Շիրակի մարզն է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

աշխատանք

2019 թ. հուլիս ամսին աշխատանք փնտրողների թիվը կազմում է 82 820 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային առումով փոփոխություն չի կրել: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած տվյալների՝ աշխատանք փնտրողներից  54 901-ը կանայք են, 27 919-ը՝ տղամարդիկ: 

Աշխատանք փնտրողներից գործազուրկ է 63 085 մարդ: Գործազուրկ կանանց թիվը կազմում է 42 145 մարդ, տղամարդկանցը՝ 20 940:

2019 թ. հուլիսին ամենաշատը աշխատանք փնտրողները Շիրակի մարզից են՝ 15 665 -ը, որից գործազուրկ են 11 854-ը: Գործազուրկների թվով Շիրակին հաջորդում է Լոռու մարզը՝ 9 229 մարդ, ապա Երևանը՝ 8 530 գործազուրկ:

Աշխատուժի պահանջարկը աճել է 1.5 անգամ 3 806 անձի համար: