Թրամփը մերժել է բանակցությունների վերսկսման Իրանի պայմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 5, 24News

թրամփ.

Դոնալդ Թրամփը մերժել է բանակցությունների վերսկսման Իրանի պայմանը՝ նշելով, որ պատժամիջոցների չեղարկում չի լինի։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։

«Նրանք բանակացություններ են ցանկանում, ցանկանում են գործարքի հասնել»,- լրագրողներին ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև հավելել է նաև, որ «Իրանը հսկայական ներուժ ունի» և վերստին կրկնել է, որ ԱՄՆ-ն «չի ձգտում ռեժիմի փոփոխության»:

«Ես շնորհակալ եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իր ներգրավվածության համար, բայց մենք նախագահ Մակրոնի միջոցով չենք գործում։ Մենք կարող ենք մեր խնդիրները անմիջականորեն լուծել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է նա գնահատում ԱՄՆ-ի՝ բանակցություններ սկսելու համար միջուկային գործարքին վերադառնալու Իրանի պահանջը՝ Թրամփը հայտնել է, որ իրանցիները իրականում ակնարկում են պատժամիջոցների չեղարկումը։

«Նրանք այդպիսի հայտարարություններով են հանդես գալիս (առ այն, որ բանակցություններ չեն սկսի ԱՄՆ-ի հետ -Tert.am), որպեսզի մենք մի շարք զիջումների գնանք, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման։ Բայց այդպիսի բան տեղի չի ունենա»- հայտնել է նախագահը։