Մարուքյանը հյուրընկալել է հայոց ցեղասպանության մասին 5-հատորյակի հեղինակին՝ Արա Քեթիբյանին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Անգլերենով լույս է ընծայվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 5-հատորյակ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Գրառումը՝ ստորև․

«Խմբակցությունում հյուրընկալեցի ցեղասպանագետ Արա Քեթիբյանին, որը կատարել է հսկայածավալ աշխատանք` այս պահի դրությամբ անգլերենով լույս է ընծայել հայոց ցեղասպանության վերաբերյալ 5-հատորյակը, որտեղ ամփոփված է միջազգային մամուլի անդրադարձը Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած 1890-1922 թթ․ ցեղասպանությանը։

Պատիվ ունեցա որպես նվեր հենց հեղինակից ստանալ անգնահատելի արժեք ունեցող հատորները։ Հուսով եմ, որ բոլորիս աջակցությամբ հնարավորինս շուտ լույս կտեսնեն մյուս 5 հատորները, և մեր պետությունը կանի ամեն ինչ, որպեսզի դրանք հնարավորինս լայն տարածում ստանան ողջ աշխարհում հանուն պատմական արդարության»: