ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019»-ի եզրափակչին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս. Գալստյանը այսօր Աստրախանում կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը նախորդող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի հերթական նիստին մասնակցել է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ - վարչության պետ Ա. Վարդանյանը: