Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման 8,2 կմ-ոց հատվածը վերանորոգում է «Ոսմար» ՍՊԸ-ն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ219+800-կմ228+000 հատվածի նորոգման աշխատանքներն  իրականացնում է «Ոսմար» ՍՊ ընկերությունը։ Կատարվում են փոսային նորոգման, հարթեցման և նոր մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելուց հետո նախատեսվում է իրականացնել կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների տեղադրման և ճանապարհածածկի գծանշման աշխատանքներ:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում  պահպանել երթևեկության կանոնները: