ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ժամանեց Երևան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ժամանեց Երևան: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՖՖ առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Ալեքսանդր Չեֆերինի հետ միասին Երևան են ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը»,- հայտնում է ֆեդերացիան: 

ՈՒԵՖԱ-ի նախագահին այսօր կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկոյան բարձրաստիճան հյուրերը ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը: