Արտաշատի աղբանոցում՝ մետաղե ջարդոնի վերածված մեքենայում, հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Սեպտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:10-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի աղբավայրում խոտանված ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Տեղեկությունը ԱԻՆ-ից փոխանցվել է ոստիկանության Արտաշատի բաժին: Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 1 մարտական հաշվարկով:

1

Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները նշված աղբանոցում գտնվող, ամբողջովին այրված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 50-ամյա Վիկտոր Նելուխինի դին:

1

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ քննիչ Գ. Մանասերյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ աղբյուրի՝ մահացածը զբաղվել է մուրացկանությամբ և նշված ավտոմեքենան օգտագործելիս է եղել որպես կացարան:

1