Lexus-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և 60 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Lexus մակնիշի 46 VP 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի Ջրվեժի գերեզմանների դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 60 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: