Քաբուլում ՆԱՏՕ-ի 2 զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր «մարտական գործողությունների ժամանակ» Ռումինիայից եւ ԱՄՆ-ից երկու զինծառայող Է զոհվել: Այդ մասին հայտնել Է «Վճռորոշ աջակցություն» գործողության հրամանատարությունը, որը երկրում անցկացնում Է ՆԱՏՕ-ն:

«Զինծառայողներից մեկը Ռումինիայից Էր, երկրորդը՝ ԱՄՆ-ից»,-ասվեծ Է հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է առաքելության կայքում: Տեղի ունեցածի մանրամասները չեն ճշտվում:
Սեպտեմբերի 5-ին Քաբուլի Շաշ Դարաք շրջանում, որտեղ տեղավորված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, ԱՄՆ-ի դեսպանատունը եւ կառավարական շենքերը, տեղի Է ունեցել պայթյուն:  «Թալիբան» արմատական շարժումն ստանձնել Է պայթյունի պատասխանատվությունը:

Tolo News հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի թիրախը եղել Է հանրապետության ազգային անվտանգության վարչության հսկիչ անցակետը: Զոհվել Է տասը մարդ, տուժել՝ առնվազն 42 հոգի: