Կաշառք ստանալու գործով մեղադրանք է առաջադրվել պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Իրավական

Կաշառք ստանալու դիմաց մի քանի զինակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման գործով մեղադրանք է առաջադրվել Արմավիրի նախկին մարզպետի հորը՝ ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանին։

ՔԿ դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը 24News–ին հայտնեց, որ Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 200-րդ հոդվածի 3-րդ մասով, 214-րդ հոդվածի 1-ին մասով , 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք: Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտեին։ Այս գործով մեղադրանք էր առաջադրվել ևս մեկ անձի։